1006 դիտում, 2020.08.05 00:54

Բեյրութում հնչած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասավ 70-ի, իսկ վիրավորներինը՝ ավելի քան 3.700-ի

Բեյրութում հնչած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասավ 70-ի, իսկ վիրավորներինը՝ ավելի քան 3.700-ի

Ինչպես հաղորդում է Լիբանանի առողջապահության նախարարությունը՝ Բեյրութում հնչած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը  գերազանցում է 70-ը․ վիրավոր է  ավելի քան 3.700 մարդ։ Լիբանանյան LBC international հեռուստաալիքի տեղեկություններով պայթյունի նախնական վարկած է հայտարարվում 2.700 տոննա սելիտրայի պայթյունը, որը տեղի է ունեցել մոտակայքում զոդման աշխատանքների հետևանքով։ 

Իր հերթին Իսրայելը վստահեցնում է, որ որևէ կապ չունի Բեյրութը ցնցած պայթյունների հետ եւ օգնություն է առաջարկում Լիբանանին: Այդ երկրի  վարչապետն էլ «ահաբեկչական» հարձակման փորձի համար մեղադրում է «Հըզբոլահին»: Լիբանանյան կազմակերպությունը, որին Իսրայել պետությունը համարում է թշնամի, հերքել էր մեղադրանքը և իսրայելցիներին խորհուրդ տվել «կրակի հետ չխաղալ».

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն էլ տեղեկացնում է, որ Հայահոծ թաղամասերում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։