01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի պատճառը, հնարավոր է, եղել են տարիներ առաջ առգրավված պայթուցիկ նյութերը, որոնք պահվում էին պահեստում։ Այս մասին հայտնում է Al Jazeera լրատվական գործակալության տեղի թղթակիցը՝ հղում անելով Լիբանանի Ընդհանուր անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ Աբբաս Իբրահիմին. գրում է razm.info-ն:
Նշենք, որ պայթյունի հստակ պատճառն առայժմ անհայտ է։ Տարբեր միջազգային աղբյուրներ հայտնում են հարյուրավոր վիրավորների և առնվազն 10 զոհի մասին։ Այս պահին համացանցում տարածվում են տեղեկություններ, տեսանյութեր և լուսանկարներ այն մասին, որ Բեյրութի հիվանդանոցներում ազատ տեղեր չկան, մարդիկ մահանում են առաջին բժշկական օգնություն չստանալու պատճառով։
Հավանաբար զոհերի թիվը դեռ շարունակելու է ավելանալ, քանի դեռ հայտնի չեն վիրավորների վիճակը, ինչպես նաև պայթյունի հետևանքով հնարավոր է, որ փլատակների տակ մնացած զոհեր ևս լինեն։
Լիբանանի պաշտոնական աղբյուրները հորդորում են մարդկանց ներկայանալ հիվանդանոցներ և հանձնել տարբեր կարգի արյուն՝ մարդկանց փրկելու համար։