19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի հիմնած Appian Way Productions պրոդյուսերական ընկերությունն Apple կորպորացիայի հետ կնքել է ֆիլմերի եւ սերիալների համատեղ արտադրության գործարք: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը. գրում է ՏԱՍՍ-ը:
Հանդեսի տվյալներով՝ Apple-ն արդեն 200 միլիոն դոլար է ներդրել ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Ծաղկային լուսնի մարդասպանները» (Killers of the Flower Moon) կինոնկարի ստեղծման գործում՝ գլխավոր դերերում ԴիԿապրիոյի եւ Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ: Բացի դրանից, կորպորացիան կմասնակցի «Շողացող աղջիկները» (The Shining Girls) սերիալի արտադրությանը, որի պրոդյուսերը Appian Way-ն է, որտեղ նկարահանվում է Էլիզաբեթ Մոսսը: Ինչպես նշում է հրատարակությունը, այդ նախագծերով երկու ընկերությունների համագորակցությունը չի սահմանափակվում:
Appian Way-ի համար պարտավորագիրը կդառնա հեռուստասերիալների համատեղ նկարահանումների առաջին համաձայնությունը: Ինչ վերաբերում է ֆիլմերի արտադրությանը, ավելի վաղ այն արդեն գործակցել Է Paramount Pictures եւ Warner Bros կինոստուդիաների հետ: