24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 4-ին, ժամը 17։28-ին ահազանգ է ստացել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ։ Այս մասին հայնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Lada 2110» (վարորդ՝ Նորայր Մ․, ծնված 1984 թ.), «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Արմեն Խ․, ծնված 1982 թ.) և «Lexus» (վարորդ՝ Հարություն Մ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները Նորայր Մ․-ին և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Պայծառ Ա․-ին (ծնված 1969 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները: