534 դիտում, 2020.08.04 21:25

Հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյանը՝ ադրբեջանցի հաքերների հերթական հարձակման մասին

Հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյանը՝ ադրբեջանցի հաքերների հերթական հարձակման մասին

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կներեք, բայց էլի ես եմ։ Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական։ Էս անգամ, արդարադատության նախարարությունից ինչ-որ արտահոսք ա։ 2019 թվականի փաստաթղթեր են»։

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ադրբեջանական հաքերները հրապարակել են «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները: