3030 դիտում, 2020.08.04 19:52

Քիչ առաջ հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քիչ առաջ հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քիչ առաջ հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ուժգին պայթյունը վնասել է նավահանգստից կիլոմետրերով հեռու շենքերն ու բնակարանները։

Նավահանգստին մոտ է հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ եւս մեծ ավերածություններ են եղել։ Անջատվել է էլեկտրականությունը։ Վնասվել են նաեւ հայկական հաստատությունները։

Կան տեղեկություններ, որ պայթյունը որոտացել է պայթուցիկների պահեստում։

Նախնական տեղեկույթուններով կան հարյուրավոր վիրավորներ. նշվում է առնվազն 10 մահացածի մասին: Զոհերի մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի ասվում։ Մեծ վնասներ է կրել Բուրջ Համուդում տեղակայված ՀՅ Դաշնակցության Շաղզոյան կենտրոնը, որտեղ տեղակայված են կուսակցական գրասենյակները, Ազդակ օրաթերթը, Վանա ձայն ռադիոկայանը:

Վնասվել են նաեւ Բուրջ համուդում գործող հայկական խոշոր հավաքատեղիները՝ Դաշնակցության ակումբները։ Արամ Առաջինն այցելել է ՀՅԴ Սարդարապատ ակումբ, որն ամենաշատ տուժած կենտրոններից է: