18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը օգոստոսի 4-ին մշտական ներկայացուցչության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից:
Մշտական ներկայացուցիչն այցելել է նաև ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին: Սերգեյ Ղազարյանը Արցախի Հանրապետության Նախագահի և իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել նրանց հայրենասիրության, ցուցաբերած անձնվիրության համար, մաղթել շուտափույթ ապաքինում: