604 դիտում, 2020.08.04 18:09

Կալիֆորնիայի նահանգապետը դատապարտել է հայկական դպրոցի շենքի նկատմամբ իրագործված վանդալիզմը

Կալիֆորնիայի նահանգապետը դատապարտել է հայկական դպրոցի շենքի նկատմամբ իրագործված վանդալիզմը

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի շենքի նկատմամբ իրագործված վանդալիզմը: Նահանգապետն այս խնդրին անդրադարձել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, կիսվելով վանդալիզմի մասին հրապարակման հղումով:

«Սա զազրելի է: Ատելության այս գործողությունները տեղ չունեն Կալիֆորնիայում»,- գրել է Նյուսոմը:

Կալիֆորնիայի KZV (Krouzian Zekarian Vasbouragan Armenian School) հայկական դպրոցի շենքի պատերին ներկով անպարկեշտ արտահայտություններ են գրվել հայ ժողովրդի ու Հայաստանի հասցեին, պատերից մեկն էլ ներկվել է Ադրբեջանի դրոշի գույներով:

Դպրոցն այժմ չի գործում ամառային արձակուրդների և կորոնավիրուսի համավարակի պատճառով: