418 դիտում, 2020.08.04 17:53

Չորս մարդ է զոհվել Գոլանի բարձունքներում Իսրայելի գրոհի հետեւանքով

Չորս մարդ է զոհվել Գոլանի բարձունքներում Իսրայելի գրոհի հետեւանքով

«Ալ-Վաթան» սիրիական թերթը հաղորդում է, որ չորս խաղաղ բնակիչներ են զոհվել օգոստոսի 3-ի երեկոյան Գոլանի բարձունքների Կունեյտրայի շրջանում Իսրայելի բանակի հարվածների հետեւանքով. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սիրիական բանակի հրամանատարությունն օգոստոսի 3-ին հայտնել էր տեղական ժամանակով ժամը 22:40-ին Կունեյտրայի շրջանի առաջնային դիրքերի վրա իսրայելական ուղղաթիռների գրոհի մասին: «Կունեյտրայի նահանգի հարավում գտնվող Էնն Քադի բնակավայրից չորս խաղաղ բնակիչներ են զոհվել օգոստոսի 3-ի երեկոյան իսրայելական արկի ընկնելու հետեւանքով»,-գրում է թերթը՝ վկայակոչելով տեղական աղբյուրների:

Թերթի տվյալներով՝ քաղաքացի Ֆեյսալ Սայիդը երեք ուղեկիցների հետ միասին գնդակոծության ժամանակ իր մեքենայով տեղաշարժվել է այն գյուղում, որը գտնվում էր Գոլանի բարձունքների սահմանազատման գծի մերձակայքում: Փոխադրամիջոցի վրա մարտական արկ է ընկել: