492 դիտում, 2020.08.04 17:30

Ադրբեջանցի հաքերների հարձակման մասին լուրն ապատեղեկատվությու՞ն է․ վարչապետի խոսնակի մեկնաբանությունը

Ադրբեջանցի հաքերների հարձակման մասին լուրն ապատեղեկատվությու՞ն է․ վարչապետի խոսնակի մեկնաբանությունը

Օգոստոսի 4-ին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, թե ադրբեջանական հաքերները հայտնում են Հայաստանի կառավարական ներքին ցանց ներթափանցելու և 55 տերաբայթ տեղեկություն տանելու մասին։

Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով լուրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն ասել է, որ ադրբեջանցի հաքերների հարձակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«ԱԱԾ-ն ուսումանասիրում է նյութերը, շուտով պաշտոնական հայտարարություն կլինի այդ մասին»,- հավելեց վարչապետի խոսնակը։