Օգոստոսի 4-ին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, թե ադրբեջանական հաքերները հայտնում են Հայաստանի կառավարական ներքին ցանց ներթափանցելու և 55 տերաբայթ տեղեկություն տանելու մասին։
Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով լուրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն ասել է, որ ադրբեջանցի հաքերների հարձակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«ԱԱԾ-ն ուսումանասիրում է նյութերը, շուտով պաշտոնական հայտարարություն կլինի այդ մասին»,- հավելեց վարչապետի խոսնակը։