404 դիտում, 2020.08.04 17:15

Մաշտոցի պուրակում շինարարական աշխատանքները դադարեցվել են

Մաշտոցի պուրակում շինարարական աշխատանքները դադարեցվել են

Մաշտոցի պուրակում այժմ իրականացվող շինարարական աշխատանքներն օգոստոսի 4-ից դադարեցվել են՝ շինթույլտվության նորմերից շեղվելու պատճառով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց ասուլիսի ժամանակ։

«Շինթույլտվություն ստացած քաղաքացին շեղվել է այդ նորմերից, և եթե մեկը դուրս է գալիս օրենքի սահմանից, տեղում պետք է պատժվի։ Հիմա այստեղ մինչև երեկ արդեն 4 արձանագրություն է եղել՝ մեկը փետրվարին, մեկը՝ մայիսին և երկուսը՝ հուլիսին։ Տուգանքները գրված են, և վերջին արձանագրության հետ կապված՝ նաև ուսումնասիրություն է սկսվել, թե ինչ շեղումներ կան… Իրենց նամակ ենք ուղարկել, և այդ հիմքով այսօր դադարեցվել են աշխատանքները, որ շեղումների քանակը հստակեցվի։ Ցավոք, մեր կառուցապատողները շատ հաճախ են գնում այդ խախտումներին»,- ասաց Մարությանը։

Երևանի Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ արդեն մի քանի օր էինչ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Բնապահպաններն ահազանգում են նաև հատված ծառերի մասին։