600 դիտում, 2020.08.04 16:52

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Կարեն Ավանեսյանը նշանակվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կարեն Բահատուրի Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ»,- նշված է որոշման մեջ:

Կարեն Ավանեսյանը 2019թդեկտեմբերի 30-ից զբաղեցնում էր ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքի վարչության պետի պաշտոնը:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ հուլիսի 28-ին զբաղեցրած պաշտոններից ազատվել էին վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասը պաշտոնյաներՄասնավորապես զբաղեցրած պաշտոնից ազատվել էին գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Բահատուրի ԱվանեսյանըԵվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալյա Շավարշի Դանիելյանըգրասենյակի Ամերիկայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գոհար Ռաֆիկի ՍահակյանըՍփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության պետ  Վաղինակ Անուշավանի ՎարդանյանըՀայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Միխայելի ԱրշակյանըՀամահայկականմիջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հովհաննեսի ԴավթյանըԶբաղեցրած պաշտոնից ազատվել էին նաև հանձնակատարի գրասենյակի համահայկականմիջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Ռազմիկի ՊետրոսյանըՄերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Կարենի ԱնտոնյանըՄերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Արտաշեսի Շագոյանը ու Հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ Էլիզ Ալբերտի Գևորգյանը:

Վարչապետի այլ որոշումներովգրասենյակում կատարվել էին նաև վերանշանակումներ:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնել էինոր 10 պաշտոնյաների ազատումները պայմանավորված են կառուցվածքային փոփոխություններով: