կարևոր
1800 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-04 16:30

Չեռնոգորիան բացում է սահմանները Ռուսաստանի քաղաքացիների համար

Չեռնոգորիան բացում է սահմանները Ռուսաստանի քաղաքացիների համար

Ռուսաստանն ընդգրկվել է այն երկրների ցուցակի մեջ, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել Չեռնոգորիա՝ առանց որեւԷ լրացուցիչ պայմանների, որոնք կապված են COVID-19-ի համավարակի հետ: Այդ մասին օգոստոսի 4-ին հաղորդել է RTCG չեռնոգորիական հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան. հաղորդել է «Ինտեֆաքս»-ը:

Չեռնոգորիայի Վարակիչ հիվանդությունների համակարգման ազգային վարչության նիստում նման առաջարկությամբ հանդես է եկել Երկրի տուրիստական ինդուստրիայի օպերատիվ շտաբը, նշում է RTCG-ն: Ռուսաստանի հետ հավասար վերանայված «կանաչ ցուցակում» ընդգրկվել է Ադրբեջանը:

Այժմ Չեռնոգորիայում COVID-19-ի համավարակի կապակցությամբ օտարերկրացիների համար գործում են «կանաչ» եւ «դեղին» ցուցակներ: Առաջինի մեջ մտնում է ԵՄ-ի 11 երկիր, Նորվեգիան եւ Շվեդիան, զբոսաշրջիկներն այնտեղից կարող են Չեռնոգորիա ժամանել անվճար:

Երկրորդ ցուցակի մեջ ընդգրկված են Չեռնոգորիայի բալկանյան հարեւանները՝ Բոսնիան եւ Հերցեգովինան, Ալբանիան, Կոսովոյի ինքնավար երկրամասը եւ Մետոքիան, ինչպես նաեւ Իսրայելը, Կանադան եւ Սինգապուրը: Այնտեղից զբոսաշրջիկներին անհրաժեշտ է սահմանին ներկայացնել COVID-19-ի բացասական թեստ, որն արվել է թռիչքից առավելագույնը 48 ժամ առաջ: