17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ավազակությամբ զուգորդված սպանության և սուտ մատնության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակիչը, ունենալով ֆինանսական խնդիրներ, նախապես իմանալով, որ 66-ամյա համաքաղաքացին զբաղվում է արտարժույթի փոխանակմամբ և առավոտյան տանից դուրս գալիս՝ իր մոտ ունենում է գումար, ավազակությամբ գումար հափշտակելու նպատակով, 2019թ. նոյեմբերի 26-ին, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում հարձակվել է վերջինիս վրա, որի ընթացքում ուրիշի գույքն ավազակությամբ հափշտակելու և ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ իր մոտ գտնվող դանակով 6 հարված է հասցրել 66-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, 19-ամյա երիտասարդը կատարել է սուտ մատնություն, մասնավորապես՝ գիտակցելով որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձին մեղադրել է վերը նշված առանձնապես ծանր հանցագործության մեջ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 8-րդ կետով և 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: