476 դիտում, 2020.08.04 14:56

Գերմանիան հայտնել է COVID-19-ի երկրորդ ալիքի մասին

Գերմանիան հայտնել է COVID-19-ի երկրորդ ալիքի մասին

Գերմանիայի բժիշկների ասոցիացիայի նախագահ Սուզաննե Յոնան, Augsburger Allgemeine-ին տված հարցազրույցում ասել է, որ Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիք:

Ըստ Յոնի՝ նոր բռնկումն ավելի թույլ է, քան առաջինը՝ մարտ-ապրիլին: Այնուամենայնիվ, վարակվածների թվի հետևողական աճ դեռ առկա է:

«Դրանով իսկ մեծացնում է այն վտանգը, որ մենք բաց կթողնենք այն ձեռքբերումները, որոնց Գերմանիայում մինչ այժմ հաջողվել է հասնել»,- ասել է ասոցիացիայի ներկայացուցիչը:

Գերմանական առողջապահական համակարգը պատրաստ է COVID-19-ի երկրորդ ալիքին, քանի որ այն աճում Է աստիճանաբար:

Համաճարակի սկզբից ի վեր Գերմանիայում օգոստոսի 4-ի դրությամբ վարակվել է 211 281 մարդ: Նախորդ օրվա համեմատությամբ վարակման դեպքերի թիվն աճել է 879-ով: Գերմանիայում մինչ օրս մահացել է 9 156 մարդ։