24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աննա Դանիբեկյանը որոշում է կայացրել հետաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդության լուծումը՝ նրանց գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ։
Լսելով դատավարության մասնակիցների դիրքորոշումները, դատավոր Դանիբեկյանը արձանագրել է որ դատարանը հնարավոր չի գտնում առանց համապատասխան գույքի արժեքը որոշելուն լուծել ներկայացված միջնորդությունը, ուստի դատարանը այդ հարցին կանդրադառնա դատաքննության ընթացքում կալանադրված գույքի վերաբերյալ համապատասխան նյութերը հետազոտելուց հետո։
«Անհրաժեշտության դեպքում կարող է քննարկվել մասնագետի ընտրության հարցը, ինչպես նաև փորձաքննության նշանակման հարցը։ Հետևաբար, միջնորդության քննարկումը և լուծումը հետաձգվում է մինչև դատարանի կողմից կալանքի տակ դրված գույքի արժեքը որոշելը»,- ասել է Դանիբեկյանը։
Ավելի վաղ, Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանները հրաժարվեցին դատարանին ներկայացնել Քոչարյանի գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը։
Նախորդ դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները միջնորդել էին վերացնել նրանց գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպանական կողմից պահանջել էր ամբողջական տեղեկություն տրամադրել արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվերի վերաբերյալ։