Հորդառատ անձրեւների պատճառով ջրհեղեղ ու սողանքներ են Հարավային Կորեայում: Առնվազն 13 մարդ է մահացել. նույնքանն էլ անհետ կորած է համարվում:
Մայրաքաղաք Սեուլից ու հարակից նահանգներից ավելի քան 1000 մարդ է տարհանվել: Հեղեղվել է ավելի քան 5750 հեկտար տարածք: