326 դիտում, 2020.08.04 14:41

«Ուրարտու»-«Փյունիկ» ընկերական հանդիպումը չի կայանա

«Ուրարտու»-«Փյունիկ» ընկերական հանդիպումը չի կայանա

Երևանը ներկայացնող երկու ակումբների` «Փյունիկ»-ի և «Ուրարտու»-ի, ընկերական հանդիպումը չի կայանա: Այս մասին հայտնում է «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունը: 

Օգոստոսի 6-ին նշանակված է ստուգողական հանդիպում «Ուրարտու»-ի և «Փյունիկ»-ի միջև։ Սակայն երկու թիմերը երկկողմ համաձայնությամբ որոշել են այդ հանդիպումը չեղարկել։

Կողմերը միմյանց հետ արդեն պաշտոնական հանդիպում կանցկացնեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում։

Հավելենք, որ ստուգողական հաջորդ խաղը «Ուրարտու»-ն կանցկացնի «Ալաշկերտ»-ի հետ։ Այդ հանդիպումը նշանակված է օգոստոսի 8-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին: