կարևոր
2110 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-04 14:24

Պաշտպանները դատարանին հրաժարվեցին ներկայացնել Քոչարյանի գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը

Պաշտպանները դատարանին հրաժարվեցին ներկայացնել Քոչարյանի գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց արգելանքի տակ գտնվող Քոչարյան գույքի և բանկային հաշիվերի վերաբերյալ դատարանին տեղեկություն տրամադրելու վերաբերյալ պաշտպանական թիմի դիրքորոշումը։

«Քանի դեռ Ռոբերտ Քոչարյանի գույքի արժեքը հիմնավորելու պարտականությունը դրված է ոչ թե պաշտպանների, այլ մեղադրանքի և վարույթ իրականացնող մարմնի վրա, քանի դեռ մենք չունենք հստակ համոզմունք, որ դատարանի կողմից պահանջված փաստաթղթերի բովանդակությունը չի օգտագործվի ի վնաս պարոն Քոչարյանի, քանի դեռ կալանքի տակ դրված գույքի արժեքը որևիցե կերպ չի կարող արդարացնել քննիչի անօրինական որոշումը ուժի մեջ թողնելը, մենք օգտվում ենք քրեական դատավարության օրենսգրքի 19 հոդվածի 5-րդ մասով նախատեսված մեր իրավունքից և այս փուլում չենք ցանկանում ներկայացնել կալանքի տակ գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր»,-ասել է Ալումյանը։

Նախորդ դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները միջնորդել էին վերացնել նրանց գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպանական կողմից պահանջել էր ամբողջական տեղեկություն տրամադրել արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվերի վերաբերյալ։