452 դիտում, 2020.08.04 15:13

Ուկրաինացի մոդելին ծեծի են ենթարկել Թուրքիայի լողափին

Ուկրաինացի մոդելին ծեծի են ենթարկել Թուրքիայի լողափին

Ուկրաինացի թոփ մոդել Դարյա Կիրիլյուկը հայտնել է, որ իրեն, սիրելիին ու ընկերներին Թուրքիայի ափերից մեկում ծեծի են ենթարկել: Այս մասին Դարյա Կիրիլյուկը գրել է իր Instagram-ում։

«Մեզ վրա հարձակվել է Մոմո լողափի անվտանգության ծառայությունը»,-գրել է նա:

Կիրիլյուկի խոսքով՝ իրենից բացի թուրքական հանգստավայրում հարձակման զոհ է դարձել եւս 3 աղջիկ: Հարվածել են նրանց դեմքին, լրջորեն տուժել են նաեւ տղաները:

Կիրիլյուկը գրել է, որ չպետք է աչք փակեն տեղի ունեցածի վրա ու ոստիկանությանն արդեն մանրամասն տեղեկություններ են հայտնել: Ընդ որում, մոդելը չի նշել, թե ինչն է կոնֆլիկտի պատճառ դարձել: