Ուկրաինացի թոփ մոդել Դարյա Կիրիլյուկը հայտնել է, որ իրեն, սիրելիին ու ընկերներին Թուրքիայի ափերից մեկում ծեծի են ենթարկել: Այս մասին Դարյա Կիրիլյուկը գրել է իր Instagram-ում։
«Մեզ վրա հարձակվել է Մոմո լողափի անվտանգության ծառայությունը»,-գրել է նա:
Կիրիլյուկի խոսքով՝ իրենից բացի թուրքական հանգստավայրում հարձակման զոհ է դարձել եւս 3 աղջիկ: Հարվածել են նրանց դեմքին, լրջորեն տուժել են նաեւ տղաները:
Կիրիլյուկը գրել է, որ չպետք է աչք փակեն տեղի ունեցածի վրա ու ոստիկանությանն արդեն մանրամասն տեղեկություններ են հայտնել: Ընդ որում, մոդելը չի նշել, թե ինչն է կոնֆլիկտի պատճառ դարձել: