324 դիտում, 2020.08.04 14:17

Բելառուսցի ընդդիմադիր գործիչը դիմել է 32 երկրների ղեկավարներին

Բելառուսցի ընդդիմադիր գործիչը դիմել է 32 երկրների ղեկավարներին

Բելառուսի նախագահի չգրանցված թեկնածու Վալերի Ցեպկալոն դիմել է 32 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի ու Հայաստանի ղեկավարներին, խնդրելով աջակցել, որ Բելառուսում օգոստոսի 9-ին  ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացվեն:  Ի դեպ, այդ 32 երկրների ցանկում Ռուսաստանը չկա:

Ցեպկալոն ասել է, որ այսօր Բելառուսի ընդդիմության նպատակը Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի հաղթանակն է ընտրություններում: Նրա խոսքով, եթե Տիխանովսկայան ընտրվի, ապա 6 ամսվա մեջ նախագահական նոր ընտրություններ կնշանակի, որին կմասնակցեն նաեւ բոլոր նրանք, որոնք չկարողացան առաջադրել իրենց թեկնածությունը կամ իրենց քաղաքական հայացքների պատճառով բարտարկության մեջ են:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի պաշտոնի համար պայքարում է 5 թեկնածու, ներառյալ՝ գործող ղեկավար Լուկաշենկոն, որն ուզում է 6-րդ անգամ վերընտրվել: