27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Բելառուսի նախագահի չգրանցված թեկնածու Վալերի Ցեպկալոն դիմել է 32 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի ու Հայաստանի ղեկավարներին, խնդրելով աջակցել, որ Բելառուսում օգոստոսի 9-ին ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացվեն: Ի դեպ, այդ 32 երկրների ցանկում Ռուսաստանը չկա:
Ցեպկալոն ասել է, որ այսօր Բելառուսի ընդդիմության նպատակը Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի հաղթանակն է ընտրություններում: Նրա խոսքով, եթե Տիխանովսկայան ընտրվի, ապա 6 ամսվա մեջ նախագահական նոր ընտրություններ կնշանակի, որին կմասնակցեն նաեւ բոլոր նրանք, որոնք չկարողացան առաջադրել իրենց թեկնածությունը կամ իրենց քաղաքական հայացքների պատճառով բարտարկության մեջ են:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի պաշտոնի համար պայքարում է 5 թեկնածու, ներառյալ՝ գործող ղեկավար Լուկաշենկոն, որն ուզում է 6-րդ անգամ վերընտրվել: