Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է ասուլիսի ժամանակ:
«Պարոն Մեսչյանը դեռևս պաշտոնավարում է, սակայն իր գործունեությունը սկսելուց առաջ նա հայտնել էր, որ պաշտոնավարելու է մոտ 2 տարի: Ես նրանից դեռ ոչ մի դիմում չեմ ստացել, նա ազատման դիմում չի գրել, բայց նա իր խոստմանը հավատարիմ է մնալու», - նշել է Երևանի քաղաքապետը:
Արթուր Մեսչյանը 2018 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ: