24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ամուլսարում դեպքերի նոր զարգացումներ են: «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված պարանորդական ծառայությունը քաղաքացիների վագոն-տնակները հանել է ճանապարհներից եւ տեղադրել դրանք ճամփեզրերին:
Հիշեցնենք, որ բնակիչները տնակ-վագոնների օգնությամբ, որպես բողոքի ակցիա, փակել էին Ամուլսար տանող ճանապարհը:
Ֆեյսբուքյան օգտատեր Շիրակ Բունիաթյանը վաղ առավոտից իր էջում ուղիղ եթերների միջոցով քաղաքացիներին ահազանգել է կատարվածի մասին եւ կոչ է արել միանալ իրենց:
Դեպքի առթիվ նա դիմել է մարզի ոստիկանապետին: Վերջինս պատասխանել է, որ տեղյակ են կատարվելիքից. կա հարուցված քրեական գործ, քանի որ տարածքը վարձակալել է «Լիդիան Արմենիա» կազմակերպությունը:
Այժմ ակցիայի մասնակիցները հավաքվում են Ջերմուկում իրենց ակցիան շարունակելու համար: