կարևոր
2282 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-04 12:48

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հայտարարություն է տարածել հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի ծրագրում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը հայտարարություն է տարածել հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի ծրագրում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ:

Ըստ այդմ, ինստիտուտն անընդունելի է համարում, որ նոր ծրագրի համաձայն՝ հայոց պատմության շարադրանքը սկսվելու է մ.թ.ա 9-րդ դարից՝ Ուրարտուի թագավորության շրջանից՝ դուրս թողնելով դրանից առաջ՝ մինչեւ 3-րդ հազարամյակն ընկած հատվածը, որով կասկածի տակ է դրվում հայ ժողովրդի տեղաբնիկության փաստը:

«Առհասարակ բացակայում է «հայրենասիրություն» հասկացությունը, ինչը նախորդ դասագրքերի հեղինակները երեխաների դաստիարակության կարեւոր դետալ են համարում: Ամբողջությամբ բացակայում են տեղեկությունները առաջին աշխարհամարատի տարիներին կռված հայ կամավորական ջոկատների վերաբերյալ»։

Բացի այդ, նոր ծրագրի հեղինակները հանդիմանում են նախորդ հեղինակներին դասագրքերում 2016թ. Ապրիլյան պատերազմին անդրադառնալու համար: Ինստիտուտի հայտարարության մեջ շեշտվում է, որ նոր ծրագրի մշակող որոշ մասնագետներ 2016-18թթ. դրամաշնորհային ծրագրով 2017, 19թթ. թուրք պատմաբանների հետ հրատարակել են Հայաստանում եւ Թուրքիայում պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչներր մասին ձեռնարկներ, ինչից տեղյակ չեն եղել ոլորտի մասնագետները: