18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Հայկական YEA Engineering ընկերությունը COVID-19-ի բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգեր մշակելու և արտադրելու լիցենզավորում է ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Հայկական YEA Engineering ընկերությունը լիցենզավորում է ստացել NASA Jet Propulsion Laboratory կողմից մշակելու և արտադրելու COVID-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգերը: YEA Engineering ընկերությունը եզակիներից է աշխարհում, որը լիցենզավորում է ստացել NASA JPL կողմից»,- գրել է Արշակյանը:
Նախարարը նշել է, որ լիցենզավորման մրցույթին 42 երկրներից դիմել են 330 ընկերություններ, որոնցից ընդամենը 28-ին է հաջողվել ստանալ լիցենզիա: