ԱՄՆ-ում մինչեւ տարեվերջ, հավանաբար, պատրաստ կլինի COVID-19-ը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք մոտենում ենք այն բանին, որպեսզի այս տարի ստանանք պատվաստանյութը»,-ասել է նա Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը պատվաստանյութի վրա աշխատելիս «զուգակցում է աշխատանքի արագությունը եւ անվտանգությունը»։