316 դիտում, 2020.08.04 10:53

Սերիա Ա-ի նոր մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին

Սերիա Ա-ի նոր մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին: Այս մասին հայտնում են Սերիա Ա-ի կազմակերպիչները:

2020/21 մրցաշրջանի առաջին տուրը նախատեսված է սեպտեմբերի 19-ին: Սերիա Ա-ի մրցաշրջանը կավարտվի 2021 թվականի մայիսին: Այս տարի հանդիպումները կանցկացվեն նաև սուրբծննդյան արձակուրդների ընթացքում:

Արդեն ավարտված մրցաշրջանի Իտալիայի չեմպիոն դարձավ Թուրինի «Յուվենտուսը»: