08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Մալաթիայի ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 31-ին Բաբաջանյան փողոցում հայտնաբերել և թմրամիջոց պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Երևանի և Աբովյանի երկու բնակչի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Մայրաքաղաքում բնակվող տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի և հերոինի նմանվող զանգվածներ։ Աբովյանի բնակիչը բերման ենթարկվելու ընթացքում փողոց էր նետել մի քանի փաթեթ հերոինի նմանվող զանգվածներ, որոնք դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։