264 դիտում, 2020.08.04 09:53

Հրշեջ-փրկարարները մարել են 2․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են 2․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 3-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից;

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 3000 քմ,

Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 2 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել և մարել են: