17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Օգոստոսի 4-ին` ժամը 04:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ե.Չարենցի փողոցի տներից մեկի բակում այրվում է քարե շինության տանիքը (ամառային խոհանոց)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:58-ին, մարվել՝ 05:52-ին: Այրվել են ամառային խոհանոցի առաստաղը (մոտ 12 քմ) և մանսարդը (մոտ 48 քմ):