402 դիտում, 2020.08.04 18:50

«Մանկապարտեզի ոստիկանը». ֆիլմը դիտե՛ք այսօր՝ «Երկիր մեդիա»-ի երեկոյան եթերում

«Երկիր մեդիան» այսօր՝ օգ​ոստոսի 4-ին, առաջարկում է դիտել «Մանկապարտեզի ոստիկանը» (Детсадовский полицейский) ֆիլմը։

Նկարահանվել է 2017 թվականին, ռեժիսորն է Այվան Ռայթմանինը։ Ֆիլմի գլխավոր դերում ՝ Առնոլդ Շվարցենեգերն է։

Դետեկտիվ Ջոն Կիմբլը` Լոս Անջելեսի «կեղտոտ փողոցներ»-ի վետերանը, պատրաստ է հաղթել բոլորին։ Բայց խորամանկ հանցագործին ծուղակի մեջ գցելու համար նա պետք է մանկապարտեզում աշխատանքի անցնի, որպես դաստիարակ։

Եվ ահա, երբ նա ձեռք է բերում երեխաների հարգանքն ու գեղեցիկ ուսուցչուհու սերը, գալիս է պահը, երբ արդեն պետք է զբաղվի հանցագործին վնասազերծելու գործով։

Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։