324 դիտում, 2020.08.03 23:40

Իսպանիայի` գահից հրաժարված թագավորը որոշել է լքել երկիրը

Իսպանիայի` գահից հրաժարված թագավորը որոշել է լքել երկիրը

Իսպանիայի` գահից հրաժարված թագավոր Խուան Կառլոս 1-ինը որդուն` Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին հայտնել է երկիրը լքելու որոշման մասին: Այս մասին հայտնում է ТАСС-ը, հղում անելով պետության նախկին ղեկավարի նամակին, որը հրապարակվել է թագավորական պալատի կայքում:

«Տեղեկացնում եմ քեզ այս ընթացքում Իսպանիայի սահմանները լքելու իմ մտածված որոշման մասին»,- գրել է Խուան Կառլոս 1-ինը:

Խուան Կառլոս 1-ինն Իսպանիայի թագավորի աթոռը զբաղեցրել է 1975-2014թթ., որից հետո գահը փոխանցվել է որդուն` Ֆիլիպ 6-րդին, որն էլ մինչ օրս ղեկավարում է երկիրը: