326 դիտում, 2020.08.03 22:40

Վատիկանը մեկնաբանել է Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս16-րդի առողջական վիճակի մասին լուրերը

Վատիկանը մեկնաբանել է Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս16-րդի առողջական վիճակի մասին լուրերը

Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակն անհանգստանալու առիթ չի տալիս: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Սուրբ աթոռի լրատվական ծառայությանը:

«Հռոմի պատվավոր պապի առողջական վիճակը լրջորեն անհանգստանալու տեղիք չի տալիս»,- լրագրողներին հայտնել են մամուլի ծառայությունից:

Ինչպես ТАСС-ին հաղորդել է Յոզեֆ Ռատցինգերի հիմնադրամի ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին, 93-ամյա Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել Բավարիա կատարած ճամփորդությունն ու եղբոր մահը:

Ավելի վաղ գերմանական Passauer Neue Presse թերթը նշել էր, որ Բենեդիկտոս 16-րդը հիվանդացել է ծանր հիվանդությամբ: Հրատարակության տվյալներով՝ Բենեդիկտոս 16-րդի մոտ ախտորոշվել է դեմքի սուր ինֆեկցիոն հիվանդություն, որն արտահայտվում է մաշկի հատվածի կարմրությամբ և ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ:

Բենեդիկտոս 16-րդը Հռոմի պապի աթոռը զբաղեցրել է 2005-2013թթ.: