24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակն անհանգստանալու առիթ չի տալիս: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Սուրբ աթոռի լրատվական ծառայությանը:
«Հռոմի պատվավոր պապի առողջական վիճակը լրջորեն անհանգստանալու տեղիք չի տալիս»,- լրագրողներին հայտնել են մամուլի ծառայությունից:
Ինչպես ТАСС-ին հաղորդել է Յոզեֆ Ռատցինգերի հիմնադրամի ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին, 93-ամյա Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել Բավարիա կատարած ճամփորդությունն ու եղբոր մահը:
Ավելի վաղ գերմանական Passauer Neue Presse թերթը նշել էր, որ Բենեդիկտոս 16-րդը հիվանդացել է ծանր հիվանդությամբ: Հրատարակության տվյալներով՝ Բենեդիկտոս 16-րդի մոտ ախտորոշվել է դեմքի սուր ինֆեկցիոն հիվանդություն, որն արտահայտվում է մաշկի հատվածի կարմրությամբ և ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ:
Բենեդիկտոս 16-րդը Հռոմի պապի աթոռը զբաղեցրել է 2005-2013թթ.: