328 դիտում, 2020.08.03 22:28

Պորտուգալացիներն ուրախանալու առիթ ունեն․ կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահվան ոչ մի դեպք չի գրանցվել

Պորտուգալացիներն ուրախանալու առիթ ունեն․ կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահվան ոչ մի դեպք չի գրանցվել

Մինչ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիան դեռևս համաշխարհային արտակարգ իրավիճակ է համարվում և դեռ երկար ժամանակ կձգվի՝ Պորտուգալացիները մի փոքր ուրախանալու առիթ ունեն։ Այս երկրում վերջին մեկ օրում մահվան ոչ մի դեպք չի գրանցվել: Ինչպես հիշեցնում է RTP հեռուստառադիոընկերությունը՝ այս երկրում «Քովիդ-19»-ով պայմանավորված հիվանդությունից մահվան առաջին դեպքն արձանագրվել է մարտի 16-ին: Այդ օրվանից ի վեր ամեն օր մահվան դեպքեր են գրանցվել առանց բացառության:

Մահվան դեպքերի մեկօրյա բացակայությունն, ըստ այդ երկրի Առողջապահության հարցերով պետական քարտուղար Անտոնիո Լասերդա Սալեշի, «դրական և հուսադրող նշան» է:

Միևնույն ժամանակ, վերջին մեկ օրում, երկրում կորոնավիրուսով վարակման 106 նոր դեպք է գրանցվել, իսկ համաճարակի ամբողջ ընթացքում՝ 51 569: Ընդհանուր առմամբ մահացել է 1738 մարդ: