19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Ըստ «Geostat»-ի տվյալների` Վրաստանում մեկ տարվա ընթացքում միրգը թանկացել է 32%-ով, կաթնամթերքը` 14.6%-ով, իսկ մսամթերքը`11.5%-ով:
aliq.ge-ն հաղորդում է, որ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային ապրանքի համար թանկացումը կազմել է 9%: Հացի ու հացամթերքի գինն ավելացել է 9.4 %-ով:
Փոխարենը նվազել են անձնական տրանսպորտային միջոցների շահագործման (-11.9%) և տրանսպորտային ծառայությունների (-7.1%) գները։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նաև լարիի արժեզրկման տվյալները․ Լարիի տարեկան արժեզրկումը կազմել է 5.7 %: