18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Հուլիսի 29-ին մեկնարկած ու քարոզչական աննախադեպ արշավով ուղեկցվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները շարունակվում են։ Ըստ ermenihaber.am կայքի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պարբերաբար զորավարժություններից կադրեր ու տեղեկատվություն է հրապարակում, որոնք վերահրապարակվում են տարատեսակ լրատվամիջոցներում։
Հերթական հաղորդագրությամբ տեղակտվություն է հաղորդվել վարժանքների նախիջևանյան հատվածի մասին։ Մասնավորապես նշվում է, որ ըստ սցենարի՝ Նախիջևանում մասնակցող ստորաբաժանումներին մարտական պատրաստության հրաման է տրվել, որի շրջանակներում Թուրքիայի ու Ադրբեջանի զորամիավորումները պատերազմի նախապատրաստության միջոցառումներ են իրականացրել։
Հաղորդվում է նաև, որ մեխանիզացված ստորաբաժանումների, դիպուկահարների «Կոմանդո» ջոկատի և «Atak» ուղղաթիռների ներգրավմամբ առանց կրակի վարժանքներ են անցկացվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը Ադրբեջանի Հանրապետության մի շարք շրջաններում, այդ թվում՝ Նախիջևանի տարածքում, անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ։
Մասնավորապես, հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ: