350 դիտում, 2020.08.03 22:11

Հուլիսյան մարտերում սպանված ադրբեջանցիներից մեկը տանկիստ էր

Հուլիսյան մարտերում սպանված ադրբեջանցիներից մեկը տանկիստ էր

 Հուլիսի 14-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց Թովուզի ուղղությամբ սպանված 7 զինծառայողի անունները, որոնց թվում էր նաև պայմանագրային շարքային զինծառայող Մուստաֆազադե Էլչին Արիֆ օղլուն (Mustafazadə Elçin Arif oğlu)։ Բաց աղբյուրների ուսումնասիրումից Ռազմինֆո մասնագիտացված կայքին հայտնի է դարձել, որ Մուստաֆազադեն ծառայել է որպես տանկիստ, 2017թ. դրությամբ եղել է տանկի օպերատոր։

Ուշագրավ է, որ հուլիսի 16-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ։ Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այս տեղեկությունը՝ հավելելով, թե «ադրբեջանական զրահամեքենաներն առաջնագծում չեն»։ Մի քանի օր անց Շուշան Ստեփանյանը հստակեցրեց՝ Տավուշի ուղղությամբ գործողությունների ընթացքում հակառակորդի առնվազն երեք տանկ է խոցվել։