328 դիտում, 2020.08.03 21:39

Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ ստացել են ավտոմեքենաներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ստեփանակերտի հրապարկը նախօրեին տոնական էր ու բազմամարդ: Արցախի նախագահի եւ բարձաստիճան զինվորականների մասնակցությամբ այնտեղ էին հրավիրվել Արցախյան ազատամարտով անցած մի խումբ քաղաքացիներ։ Արցախի ազատմարտիկների միությունը՝ շարունակելով ավանդույթը, հանդիսավոր պայմաններում նրանց՝ «Նիվա» մակնիշի մեքենաների բանալիներ է հանձնել։

Արցախի Հանրապետության ղեկավարի խոսքով, ազատամարտի մասնակիցների նկատմամբ պետական հատուկ քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ եւ տարեցտարի այդ ուղղությամբ տարբեր գործիքակազմեր են կիրառվելու:

Մանրամասները՝ տեսանյութում: