կարևոր
1865 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-03 21:11

58-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ քրոջ սպանության կասկածանքով

58-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ քրոջ սպանության կասկածանքով

2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 18:10-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ՀՈԲ պետը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ծառայություն կատարելու ժամանակ՝ ժամը 18:06-ին,  Մովսես Խորենացու փողոցում նկատել են մի քաղաքացու, ում ձեռքին պոլիէթիլենային տոպրակ է եղել: Երբ պարզաբանումներ կատարելու համար մոտեցել են նշված քաղաքացուն, պարզվել է, որ պոլիէթիլենային տոպրակում գլխատված կնոջ գլուխ է:

Ինչպես հաղորդում է  ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում  պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ է։ Հայտնի է դարձել նաև, որ 58-ամյա տղամարդը գլխատել է քրոջը՝ Երևան քաղաքի 67-ամյա բնակչուհուն՝ վերջինիս տանը:

Դեպքի վայրի զննությամբ նշված տանը հայտնաբերվել է կնոջ գլխատված դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ տղամարդը ձերբակալվել է:

Նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: