462 դիտում, 2020.08.03 20:59

Պարետի որոշմամբ՝ թույլատրվել է լողավազանների գործունեությունը, մարզասրահներում նոր կանոններ են սահմանվել

Պարետի որոշմամբ՝ թույլատրվել է լողավազանների գործունեությունը, մարզասրահներում նոր կանոններ են սահմանվել

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ Պարետի որոշմամբ թույլատրվել է լողավազանների գործունեությունը։ Սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում անվտանգության պահպանման համար։

Մասնավորապես սահմանվել է, որ․

  • յուրաքանչյուր մարզասարքի կողքին՝ տեսանելի վայրում, անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն:
  • Լողավազանի շուրջ նստարանները պետք է տեղադրված լինեն միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։
  • Յուրաքանչյուր այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարանները պետք է ախտահանվեն 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ գրանցում կատարելով գրանցամատյանում։

Համաձայն ՀՀ ԱՆ 2010 թ․ հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի 24-րդ կետի պահանջի՝ օգտագործվող ախտահանիչ
միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ։

Մարզասրահում անհրաժեշտ է խուսափել մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1 մարդու առկայություն: Մարզասարքերը տեղադրվելու են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա: