Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ Պարետի որոշմամբ թույլատրվել է լողավազանների գործունեությունը։ Սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում անվտանգության պահպանման համար։
Մասնավորապես սահմանվել է, որ․
Համաձայն ՀՀ ԱՆ 2010 թ․ հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի 24-րդ կետի պահանջի՝ օգտագործվող ախտահանիչ
միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ։
Մարզասրահում անհրաժեշտ է խուսափել մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1 մարդու առկայություն: Մարզասարքերը տեղադրվելու են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա: