540 դիտում, 2020.08.03 20:56

Հարավային Կորեան ՌԴ-ից ժամանող նավաստիներից տեղեկանք կպահանջի COVID-19-ի բացակայության մասին

Հարավային Կորեան ՌԴ-ից ժամանող նավաստիներից տեղեկանք կպահանջի COVID-19-ի բացակայության մասին

Ռուսաստանից Հարավային Կորեա ժամանող նավերի անձնակազմի բոլոր անդամներն օգոստոսի 3-ից պետք Է տեղեկանք ներկայացնեն, որը հաստատում է COVID-19-ի թեստի բացասական արդյունքը: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ տեղեկանքը պետք է տրվի նախքան Հարավային Կորեա ժամանելը՝ 48 ժամվա ընթացքում:

Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Սեուլը պարտավորեցրել էր վեց երկրներից ժամանող բոլոր անձանց, որոնց թվում են՝ Բանգլադեշը, Պակիստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ֆիլիպինները եւ Ուզբեկստանը, բժշկական տեղեկանքներ տրամադրել COVID-19-ի բացակայության մասին: Ռուսաստանը երկրների այս ցուցակի մեջ դեռ չի մտել:

Կարանտինային խիստ միջոցառումները կկիրառվեն միայն Ռուսաստանի նավերի անձնակազմերի անդամների նկատմամբ:

2020 թվականի հունիսի 22-ից Հարավային Կորեայում վարակման 92 դեպք է գրանցվել այն ութ նավերի ռուսաստանցի նավաստիների շրջանում։ Նշվում է, որ այն ժամանակ, երբ երկրում դիտվում է վարակման տեղական դեպքերի թվի նվազում, աճում է արտասահմանից բերված դեպքերի թիվը:

Մասնավորապես, հիվանդության ներմուծված դեպքերի աճը կապված է ռուսաստանցի նավաստիների եւ հարավկորեացի այն աշխատողների հետ, որոնք տուն են վերադարձել Իրաքից։