316 դիտում, 2020.08.03 19:23

Տեսչական մարմիններն իրականացրել են 61 104 ստուգում

Տեսչական մարմիններն իրականացրել են 61 104 ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 2-ի դրությամբ իրականացվել է  61 104 ստուգում, որից միայն 208-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում ենՀՀ կառավարությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։