406 դիտում, 2020.08.03 19:13

Չինաստանում պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում

Չինաստանում պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում

Չինաստանի Սյանտաո քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է տուժել, 4 անձ էլ համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է ТАСС-ը, հղում անելով չինական Sina պորտալին:

Պորտալի տվյալներով` արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17:30-ին: Հրշեջներն արդեն մարել են պայթյունի հետևանքով բռնկված կրակը, բոլոր տուժածներն ուղարկվել են մոտակա բժշկական կենտրոն:

Պայթյունի պատճառը ճշտվում է: Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները, կատարվում է նախաքննություն: