կարևոր
1589 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-03 19:01

Բելգիայում ամենածեր կինը մահացել է 111 տարեկանում

Բելգիայում ամենածեր կինը մահացել է 111 տարեկանում

111 տարեկանում մահացել է Բելգիայի ամենածեր քաղաքացուհի Մարիետ Բուվեռնը: Այս մասին գրում է Le Soir-ը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Նա վախճանվել Է Գենտենի տարեցների տանը, հրատարակությանը հայտնել են l"ASBL Le Foyer կազմակերպությունում, որը ղեկավարում է հաստատությունը: Ամեն տարի դեկտեմբերի 25-ին նշելով իր ծննդյան օրը՝ Մարիետն ասում էր, որ այդքան ծեր լինելն ամենեւին էլ ընծա չէ, պատմել են l"ASBL Le Foyer-ում:

Նա ամենատարեց բելգիացին է դարձել 2020 թվականի հունվարին Էլիզաբեթ Պրոստի մահվանից հետո, որը գրեթե 112 տարեկան էր: Մարիետը ծնվել է 1908 թվականին:

1932 թվականին նա ամուսնացել է ձեռնարկատիրոջ հետ, իսկ ինքն ավարտել է քարտուղարական դասընթացները եւ, տիրապետելով անգլերենին ու ֆրանսերենին, երկար տարիներ աշխատել է նոտարական գրասենյակում:

Նրա ամուսինը մահացել է 1960 թվականին, նրանք երեխաներ չեն ունեցել: Այժմ Բելգիայի ամենածեր քաղաքացուհին համարվում Է Մարիա Յուլյա վան Հոլը, որը ծնվել Է 1909 թվականի մայիսի 7-ին։