618 դիտում, 2020.08.03 18:08

Կորոնավիրուս է հայտնաբերվել Նիժնի Նովգորոդում կանգ առած ճամփորդական ջերմանավի վրա

Կորոնավիրուս է հայտնաբերվել Նիժնի Նովգորոդում կանգ առած ճամփորդական ջերմանավի վրա

«Վոդոխոդ» ընկերության «Ալեքսանդր Սուվորով» ջերմանավի վրա, որը կանգ է առել Նիժնի Նովգորոդում, անձնակազմի 101 անդամներից իննի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս մասին «Վրեմյա Ն» տարածաշրջանային գործակալությանը հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մարզային վարչությունից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Անձնակազմի երեք անդամների հարկ է եղել հոսպիտալացնել, մյուսները մեկուսացվել են:

Նավի ուղեւորները՝ Նիժեգորոդսկի մարզի եւ Թաթարստանի բնակիչներ են։ Ուղեւորները երկու շաբաթ գտնվելու են մեկուսացման մեջ:

Ջերմանավի վրա սանիտարական մշակում են անցկացնում: «Վոդոխոդ»-ի կայքի տվյալներով՝ չորս տախտակամած ունեցող «Ալեքսանդր Սուվորով» ջերմանավը նախատեսված է 307 ուղեւորի համար: Օգոստոսի 3-ին այն Նիժնի Նովգորովից պետք է տասնօրյա շրջագայության ուղեւորվեր Վոլգոգրադ եւ հակառակ ուղղությամբ. նավարկության ժամանակ պետք է լիներ 254 ուղեւոր։